Խաղը էմոցիոնալ ինտելեկտի զարգացման լավագույն միջոցներից մեկն է:
1. Խաղացողներից մեկն իր խաղաքարտերից ընտրում է որևէ խաղաքարտ և բարձրաձայնում այդ խաղաքարտի հետ կապված իր ասոցիացիան` բառի, նախադասության, երգից, ֆիլմից, բանաստեղծությունից վերցված տողի կամ արտահայտության միջոցով:
2. Մնացած բոլոր խաղացողները իրենց ձեռքի խաղաքարտերից ընտրում են նկարագրությանը առավել համապատասխանող խաղաքարտը: Նկարագրողը խառնում է և բացում բոլոր ընտրված խաղաքարտերը:
3. Մասնակիցների խնդիրն է քվեարկության միջոցով գուշակել նկարագրողին պատկանող խաղաքարտը: Քվեարկությունից հետո հաշվարկվում են միավորները: