«Կնքահայր» սեղանի խաղը «Մաֆիա» խաղի նոր ու հետաքրքիր տարբերակն է՝ Tab Game-ի մոտեցմամբ: Խաղը կարելի է խաղալ ինչպես Ձեզ արդեն հայտնի դասական տարբերակով, այնպես էլ՝ Tab Game-ի կողմից առաջարկվող կերպարների: Խաղն ունի հոգեբանական-վերլուծական բնույթ:Դեպքերը զարգանում են Քաղաքում՝ կազմակերպված ստորգետնյա սևերի թիմի և մի շարք կարմիր քաղաքացիների միջև: Կարմիր քաղաքացիները, զգալով օրեցօր աճող վտանգը, որոշում են բանտարկել սևերի բոլոր ներկայացուցիչներին, սակայն, նախ և առաջ, նրանք պետք է գտնեն ծպտյալ սևերին: Հանցավոր սևերի թիմը ղեկավարում է Կնքահայրը: Սևերը, լինելով իրազեկ միմյանց մասին, որոշել են համակարգված ձևով չեզոքացնել իրենց բացահայտել փորձող կարմիրներին: Քաղաքում դեպքերի զարգացումները կազմված են օրվա երկու մասերից՝ գիշեր և ցերեկ: Գիշերը տեղի են ունենում ամենաինտրիգային, անկանխատեսելի, ճակատագրական իրադարձությունները, ցերեկը իրականացվում է դրանց վերլուծությունը: Խաղն ունի հոգեբանական-վերլուծական բնույթ:
Ներառում է