Արկխեմի սարսափը կորպորատիվ կենդանի թղթախաղ է՝ միֆերի ժանրում։
Յուրաքանչյուր խաղացող վերցնում է մեկ հետախույզի քարտ և դնում իր առջև։
Խորհուրդ է տրվում խաղացողներից մեկին ընտրել Ռոլանդ Բենկսին (քարտ 1), իսկ մյուսին՝ Վենդի Ադամսին(քարտ 2)։
Որոշեք, թե խաղացողներից ով է լինելու հետախույզների առաջնորդը և տվեք նրան սցենարների գրքույկը։
Խառնեք մասնակիցների խաղաքարտերի կապոցները։
Դրեք վնասվածքի, սարսափի, ապացույցի/հուսքահատության և ռեսուրսների ժետոններն այնպես, որ հասանելի լինի բոլոր հետախույզսներին։
Դրեք քաոսի 16 ժետոն անթափանց տարայում (պարկ, բաժակ, տուփ)։
Յուրաքանչյուր հետախույզ վերցնում 5-ական ռեսուրսի ժետոն և դնում իր քարտի կողքին և վերցնում 5 քարտ իր քարտերի կապոցից։
Կարդացեք «Հանդիպում» սցենարի ներածությունը, դա իրենից ներկայացնում է այն պատմության հանգույցը, ինչի մեջ պատրաստվում եք ընկղմվել։
Վերցրեք բոլոր անհրաժեշտ քարտերը, որոնք օգտագործվում են այդ սցենարում (տես՝ խաղի կանոններում)։
Գտեք դրանց մեջ բոլոր նպատակային քարտերը, և հերթականությամբ դրեք քարտերի կապոցի մեջ։
Պատրաստեք տեսարանների քարտերը:
Վերցրեք գրասենյակի (Кабинет) քարտերը, հետախույզների մինի-քարտերը դրեք գրասենյակի քարտերի կողքին, որպեսզի նշեք, որ հետախույզները գտնվում են գրասենյակում։ Մի կողմ դրեք «Упырь-жрец» և «Лита Чентлер» քարտերը։ Հավաքեք կոնտակտների քարտերը։ Եվ դուք արդեն պատրաստ եք սկսել խաղը։
Խաղը բաղկացած է մի քանի խաղափուլից, որոնք իրենց հերթին բաղկացած են 4 փուլերից։
1․ Միֆի փուլ (Առաջին խաղափուլում սա բաց եք թողնում)
2․ Հետախույզների փուլ
3․ Թշնամիների փուլ
4․ Հանգստի փուլ
Խաղը սկսվում է միանգամից հետախույզների փուլից։ Յուրաքանչյուր հետախույզ կատարում է իր առանձին քայլը։
Հետախույզը կարող է կատարել նեքևում թվարկված գործողություններից ցանկացածը՝ ցանկացած քանակությամբ և ցանկացած հերթականությամբ, քանի դեռ իր մոտ չեն ավարտվել չօգտագործված գործողություններն այդ քայլի համար։
1․ Վերցնել 1 խաղաքարտ
2․ Ստանալ 1 ռեսուրս
3․ Ակտիվացնել սեփականությունը (ակտիվացնել գործողություններով)
4․ Պայքարի մեջ մտնել թշնամու հետ սեփական տարածքում
5․ Հետազոտել սեփական տարածքը
6․ Տեղափոխվել կապակցված վայր
7․ Խաղարկել ակտիվների կամ իրադարձությունների քարտեր
8․ Փորձել ազատվել թշնամուց, որի հետ պայքարում եք
9․ Կռվել թշնամու հետ սեփական տարածքում
Խաղացողները պետք է պաշտպանեն իրենց հետախույզներին սարսափից և հրեշներից և բացահայտեն Արկխեմի գաղտնիքը։