Սա խաղ է, որը նվիրված է զվարճալի, վախեցնող և առեղծվածային հանցագործությունների հետաքննությանը:
Դետեկտիվներին բառացիորեն անհրաժեշտ կլինի գնալ հանցագործության հետքերով՝ խոշորացույցով ուսումնասիրելով քաղաքի մանրամասն քարտեզը:
Խաղի սկզբունքներն ավելի լավ հասկանալու համար խորհուրդ ենք տալիս սկսել Սոմբրերո-ի ներածական գործից:
Ընտրեք խաղացողի՝ որպես գլխավոր քննիչ: Գլխավոր քննիչը ղեկավարում է հետաքննությունը և կարդում քարտերի տեքստը։
Հանեք Սոմբրերո քարտերի կապոցը ծրարից և դրեք քաղաքային քարտի կողքին:
Գլխավոր քննիչը վերցնում է առաջին քարտը և բարձրաձայն կարդում է դրա հետևի տեքստը։
Քարտերի տեքստը պետք է կարդալ բարձրաձայն։ Դա հաճախ պարունակում է կարևոր տեղեկատվություն։
Իսկ քարտերի վրայի պատկերները պետք է ցուցադրվեն բոլոր խաղացողներին:
Երկրորդ քարտի դիմային հատվածում նշված է ձեր առաջին առաջադրանքն այս գործի համար։ Գլխավոր քննիչը կարդում է առաջադրանքը և շրջում քարտը։
Առաջադրանքի պատասխանը միշտ կոնկրետ տեսարանով պատկերված է քարտեզի վրա։ Գտեք ճիշտ տեսարանը: Ձեր պատասխանից հետո գլխավոր քննիչը շրջում է
քարտը և ստուգում, թե արդյոք կոորդինատները և դրա վրա պատկերված տեսարանը համապատասխանում են ձեր պատասխանին:
Եթե ձեր պատասխանը ճիշտ է, գլխավոր քննիչը բարձրաձայն կարդում է քարտի հետևի տեքստը և նկարը ցույց տալիս բոլոր խաղացողներին:
Եթե պատասխանը սխալ է, ետ դրեք քարտը՝ առանց տեքստը կարդալու:
Հիմա գլխավոր քննիչը գիտի պատասխանը, և, հետևաբար, չպետք է մասնակցի խուզարկությանը։
Պատասխանը գտնելուց և քարտի հետևի տեքստը կարդալուց հետո դրեք այն մի կողմ։ Քարտերի կապոցի հերթական վերևի քարտը ձեր հաջորդ խնդիրն է։
Ձեր խնդիրն է գործի բոլոր 4 առաջադրանքները լուծել հերթականությամբ։
Այժմ դուք գիտեք, թե ինչպես խաղալ և պատրաստ եք ավելի բարդ գործեր հետախուզել։