Այս խաղում հաղթելը հեշտ է:
Երկու խաղացող կռմբակոծեն ձեզ հարցերով, և դուք պետք է հնարավորինս շատ հարցերի պատասխանեք հատկացված ժամանակում: Որոշ հարցերի բարձրաձայն պատասխանելիս՝ հավաքեք մյուս պատասխանները խորանարդի վրա, և հետևեք ժամանակին, որպեսզի ավազի ժամացույցը ժամանակին շրջեք։ Որոշեք, թե ով է լինելու ակտիվ խաղացողը։ Այդ խաղացողը վերցնում է բոլոր խորանարդիկները։ Ակտիվ խաղացողի աջ կողմում գտնվող մասնակիցը դառնում է գրավոր հարցաքննող և կարմիր քարտ է վերցնում։ Ակտիվ խաղացողի ձախ կողմում գտնվող խաղացողը դառնում է բանավոր հարցաքննող և վորցնում է կապույտ քարտ: Մեկ այլ խաղացող հսկում է ժամանակը։ Նա վերցնում է ավազի ժամացույց և ավազի ժամացույցի քարտը: Եթե դուք ընդամենը երեքն եք, գրավոր հարցաքննողն է հետևում ժամանակին։
Խաղը բաղկացած է 3 փուլից.
Առաջին փուլ
Երբ բոլորը պատրաստ են, գրավոր հարցաքննիչը կարդում է կարմիր քարտի առաջին հարցը։
Երբ նա ասում է ամբողջ հարցը, ժամապահը շրջում է ավազի ժամացույցը և դնում այն ավազի ժամացույցի բացիկի առաջին տեղում։
Սրանից անմիջապես հետո բանավոր հարցաքննիչը կարդում է կապույտ քարտի առաջին հարցը.
Կարևոր է՝ հարցաքննողները երբեք հարցեր չեն տալիս միաժամանակ․ ակտիվ խաղացողը պատասխանում է կարմիր քարտի հարցերին՝ «գրելով» պատասխանները զառերով։ Պարզապես խորանարդի կողմերում գտեք ճիշտ տառերը և դրանցով բառ կազմեք:
Պատասխան բառը հավաքելով՝ ցույց տվեք գրավոր հարցաքննողին։
Կարևոր է. յուրաքանչյուր հարցի պատասխանը պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տառից։ Բայց մինչ խաղը, դուք կարող եք պայմանավորվել ավելի երկար պատասխաններ ընդունել:
Երկրորդ փուլ
Երբ յուրաքանչյուր խաղացող մեկ անգամ եղել է ակտիվ խաղացողի դերում՝ սկսվում է երկրորդ փուլը:
Այն հետևում է նույն կանոններին, ինչ առաջինը, մեկ բացառությամբ. ակտիվ խաղացողն ինքը պետք է ասի, թե երբ պետք է շրջել ժամացույցը:
Երրորդ փուլ
Յուրաքանչյուր մասնակից երկրորդ անգամ ակտիվ խաղացող լինելուց հետո սկսվում է երրորդ (վերջին) փուլը: Այն հետևում է նույն կանոններին, ինչ երկրորդը, մեկ բացառությամբ՝ ժամապահը ավազի ժամացույցը ծածկում է տուփի կափարիչով, որպեսզի ակտիվ խաղացողը չտեսնի այն։ Դուք ստիպված կլինեք գնահատել մնացած ժամանակը՝ հենվելով ձեր ժամանակի զգացողության վրա և խնդրեք ժամապահին ժամանակին շրջել ժամացույցը։ Յուրաքանչյուր խաղացող գումարում է իր հաղթական միավորները երրոդ փուլից հետո։
Հաղթող է ճանաչվում ամենաշատ հաղթական միավորներ հավաքած խաղացողը։