Ո՞վ է ուզում տիրել ամբողջ աշխարհին: Ծովահեններ, նինձյաներ, զոմբիներ, ռոբոտներ, թե՞ այլմոլորակայիններ:
Այո, իրականում բոլորը։
Սակայն նրանք չեն ցանկանում հերթով բարձրանալ Մեծ Զամես, ուստի համախմբում են ուժերը։
Հնարքը պարզ է. վերցնում ենք երկու ֆրակցիաներ, դրանցից մարտական խառնուրդ ստեղծում և հարձակում գործում:
Այնքան շատ են համակցությունները, որ ամեն անգամ աշխարհը կգրավվի նոր անհավատալի չարագործների կողմից՝ մինչև ութ խմբակցություն: Չկան գերտերություններ, յուրաքանչյուր խմբակցությունը խառնելու համար կախարդները հորինում են նոր գործողություններ, զոմբինըը շրջում են գերեզամններով, իսկ մեկ ուրիշն անգամ դինոզավրերին է զենքեր տվել։ Նպատակն է խառնել ձեր խաղաքարտերը երկու խմբակցություններից, գրավել ամենաշատ բազաները և զայրացնել ձեր հակառակորդներին:
Դուք դեռ սպասու՞մ եք․ հավաքեք ընկերներին, կարող եք խաղալ և՛ որպես մենամարտ և՛ չորսոդվ, ընտրեք խմբակցություններ և կազմակերպեք իրական մարտ:
Յուրաքանչյուր խաղացող ընտրում է 2 խմբակցություն և դրանք խառնում է մեկ 40 քարտից բաղկացած կապոցի մեջ:
Վերցրեք 5 քարտ: Սեղանի վրա դրեք յուրաքանչյուր խաղացողի մեկ բազա, գումարած ևս մեկը (օրինակ՝ 5 հենակետ 4 խաղացողի դեպքում):
Մի կողմ դրեք հաղթական միավորի քարտերը. դրանք պետք կգան առաջին բազան գրավելուց հետո: Յուրաքանչյուր խաղացող իր քարտերի կապոցից վերցնում է 5 քարտ:
Եթե ոչ մի կամակատար (приспешник) չի գալիս ձեր ձեռքը, բացեք ձեր քարտերը, մի կողմ դրեք դրանք և վերցրեք ևս 5 քարտ: Դուք այլևս չեք կարող դրանք փոխանակել, նույնիսկ եթե այնտեղ կամակատարներ (приспешники) չկան:
Խաղը սկսում է նա, ով այսօր ամենավաղն է արթնացել։ Շարժվելու իրավունքը փոխանցվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ։
Խաղաքարտերը խաղարկելիս կատարեք այն, ինչ գրված է այնտեղ։ Տեսեք, արդյոք հնարավո՞ր է գրավել բազաներ։ Հնարավորության դեպքում կգրավեք և կատարեք միավորների բաշխում։
Վերցրեք 2 քարտ: Եթե ձեր ձեռքում 10-ից ավելի քարտ կա, ապա մի կողմ դրեք ավելորդները։ Քարտերով խաղն ավարտելուց հետո, եթե բազայի բոլոր կամակատարների (приспешников) ընդհանուր ուժը հավասար է նրա պաշտպանությանը (կամ ավելի), ապա այդ բազան պատրաստ է գրավման։ Այդ բազայի վրա ամենաբարձր ուժ ունեցող խաղացողը միավորներ է ստանում առաջին տեղի համար, հաջորդը՝ երկրորդի համար, իսկ մյուսը` երրորդի համար: Հեռացրեք բոլոր կամակատարներին և բացեք նոր բազա։
Եթե որևէ խաղափուլի վերջում խաղացողը հավաքել է 15 միավոր կամ ավելի, նա հաղթում է: Եթե մի քանի խաղացողներ վաստակում են 15 կամ ավելի միավոր, ապա միավորներով առաջատարը հաղթում է։ Եթե առաջատար չկա, խաղացե՛ք, քանի դեռ նա չի հայտնվել։