«Բենգ»-ը հանրաճանաչ թղթախաղ է դասական վեսթերնների շրջանում. ձեզ սպասում են հրազենային կռիվներ, խումհար, խաբեություն, բախումներ հնդկացիների, օրենքի ներկայացուցիչների և այն խախտողների միջև: Խաղն առանձնանում է կանոնների պարզությամբ, դինամիկ ընթացքով, ինտրիգներով, բազմաթիվ դերերով և մի փոքր նմանությամբ «մաֆիա»-ին։
Խաղի նպատակը տարբերվելու է՝ կախված ձեր ստացած դերից, ինչն արդեն իսկ դարձնում է այս խաղը բավականին օրիգինալ։
Շերիֆի համար գլխավոր խնդիրը բոլոր ավազակներից և ուրացողներից ազատվելն է.
Ավազակների համար՝ ազատվել օրենքի ներկայացուցիչներից, չնայած նրանք էլ են սիրում իրար վրա կրակ արձակել՝ ավելի շատ գումար ստանալու համար։
Օգնականների համար՝ ամեն գնով պաշտպանել շերիֆին և օրենքը։
Ուրացողի համար՝ դառնալ նոր շերիֆ, բայց դրա համար պետք է սպանել բոլորին և ողջ մնալ միայնակ։
Հետևաբար խաղն ավարտվում է 2 դեպքում՝ շերիֆի մահվան պատճառով, երբ հաղթում են հանցագործները, կամ բոլոր օրինախախտների մահվան պատճառով, երբ հաղթում են օրինապահ ուժերը։
Յուրաքանչյուր մասնակից ստանում է առանձին խաղատախտակ, որտեղ կնշվի նրա խաղային առաջընթացը։
Խաղացողները փակ վիճակում ստանում են իրենց դերային քարտերը։ Շերիֆը ցույց է տալիս բոլորին իր քարտը։
Խաղացողները ստանում են քարտեր և ծանոթանում իրենց դերի հնարավորություններին։ Նրանք ստանում են այնքան փամփուշտ, որքան նշված է իրենց դերային քարտի վրա, իսկ շերիֆը միշտ մեկ հատ ավել է ստանում։ Խաղացողները ստանում են այնքան քարտ, որքան փամփուշտ կա իրենց խաղատախտակին։ Խաղը բաղկացած է քայլերից, յուրաքանչյուր քայլ՝ 3 փուլից։ Խաղացողները խաղում են ըստ հերթականության՝ սկսած շերիֆից
1-ին փուլ - խաղացողները վերցնում են խաղաքարտերի կապոցից 2-ական քարտ։
2-րդ փուլ- խաղացողները խաղարկում են ցանկացած քանակությամբ քարտ, չհաշված որոշ բացառություններ․
Հիշեք, որ կապույտ եզրագծով քարտերը մշտական են և դրված են ձեր առջև, իսկ շագանակագույն եզրագծով քարտերը մեկանգամյա են։
3-րդ փուլ- Ձեր նախընտրած բոլոր խաղաքարտերը խաղարկելուց հետո, մնացած ավելորդ քարտերը հեռացնում եք։
Քայլի վերջում ձեզ մոտ մնում է այնքան քարտ, որքան առողջության միավոր ունեք։
Կան որոշ պարզ, բայց կարևոր կանոններ, որոնց մասին պետք չէ մոռանալ։
Յուրաքանչյուր մասնակից իր հերթին կարող է խաղարկել միայն մեկ «Բենգ» քարտ, այսինքն մեկ հարձակում է թույլատրվում։
Դուք չեք կարող ունենալ մի քանի նմանատիպ քարտ։
Դուք կարող եք օտվել միայն մեկ զենքից։
Որոշակի դեպքերում դուք կարող եք «Бэнг!», «Мимо!» և «Пиво» քարտերը խաղարկել ոչ ձեր հերթի ժամանակ։
«Бэнг!»-ը պաշտպանում է հնդկացիների հետ մենամարտի ժամանակ։
«Пиво»-ն թույլ է տալիս ողջ մնալ, երբ վերջացել են ձեր առողջության միավորները։
«Мимо!»-ն չեղարկում է ձեր դեմ ուղղված «Бэнг!» քարտը։
«Пиво»-ն չի թույլատրվում խաղարկել, երբ մնացել եք վերջին 2 խաղացողով։
«Тюрьма»-ն չի թույլատրվում խաղարկել շերիֆի դեմ։