Տաբուն սեղանի խաղ է, որտեղ դուք պետք է բացատրեք բառերը, բայց ինչո՞վ է այն տարբերվում նմանատիպ մյուս խաղերից։
Նախ, տաբուի տակ են ընկնում ոչ միայն միարմատ բառերը, այլեւ հինգ բառ, որոնց օգնությամբ հեշտ է գուշակել թաքնված բառը։
Օրինակ՝ բացատրել «գորտ» բառը, առանց օգտագործելու այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ կռկռոց, ցատկ, լճակ, շերեփուկ և դոդոշ։
Խնդիրն ավելի է բարդացել, այնպես չէ՞։
Մինչ խաղի մեկնարկը խաղացողները բաժանվում են երկու թիմի. Իրենց թիմի հերթին խաղացողները հաջորդաբար կատարում են մի քանի գործողություն։
Նրանք ընտրում են թիմի խաղացողներից մեկին, ով կբացատրի բառերը։
Հակառակորդ թիմն ընտրում է իր խաղացողներից մեկին, որպեսզի հետևի բառի բացատրությանը:
Բացատրության ժամանակ չպետք է օգտագործվեն թաքնված բառի նույնարմատ բառ և հինգ տաբու բառ:
Խաղացողների ընտրությունից հետո ավազե ժամացույցը շրջվում է, և բացատրողին տրվում է մեկ րոպե՝ բառերը նկարագրելու համար:
Որքան շատ բառեր թիմին հաջողվի գուշակել, այնքան ավելի շատ միավորներ է հավաքում:
Եթե բացատրության ժամանակ խաղացողը օգտագործել է արգելված բառեր, հետևող խաղացողը սեղմում է ազդանշանի կոճակը և քարտը հեռացվում է։
Բացի այդ, եթե խաղացողը չի կարողանում բացատրել տրված բառը, նա կարող է պարզապես մի կողմ դնել քարտը և վերցնել հաջորդը:
Հաղթում է այն թիմը, ում հաջողվում է հավաքել ամենաշատ միավորները։