Այս խաղում դուք Տրամվայի ճանապարհին կորոշեք, թե ով կմնա ողջ, և ով կմեռնի անիվների տակ:
Ձեր ընկերները բաժանվում են երկու խմբի և ռելսերի վրա դնում բարի և չար մարդկանց և ամեն կերպ փորձում արդարացնել ու պաշտպանել կերպարներին, որոնք իրենց ճանապարհին են և վատաբանել հակառակորդ թիմի կերպարներին։
Դուք որոշում եք, թե ում խնայել։
1․ Նշանակեք սլաքավար նրան, ով վերջերս ցանկանում եր սպանել ին-որ մեկի։ Տվեք նրան սլաքավարի ժետոն։
2․ Դրեք խաղադաշտը սեղանի կենտրոնում այնպես, որ մեկ ճանապարհ ցույց տվող մասը լինի սլաքավարի կողմում։ Այդտեղ կանգնած է ենթադրյալ տրամվայը։
3․ Բաժանեք քարտերը 3 կապոցի՝ բարիների, չարերի և գաղտնիքների։
4․ Խառնեք յուրաքանչյուր կապոցն առանձին և դրեղ խաղադաշտի կողքին՝ դիմային մասով ներքև։
Մահվան ժետոնները ևս դրեք խաղադաշտի կողքին։
Բաժանվեք 2 թիմի։ Կարող եք բաժանվել անհավասար թիմերի։
Սկզբում հերթով վերցրեք քարտեր։ Առաջինը սկսում է սլաքավարի ձախ կողմում գտնվող թիմը։
Առաջին խաղացողը վերցնում է բարիների քարտերի կապոցի վերևի 3 խաղաքարտը։
Նա կարող է նայել իր քարտերը, բայց մյուս մասնակիցներին ցույց տալ չի թույլատրվում, անգամ իր թիմակիցներին։
Նույնը կատարում է նաև հակառակորդ թիմը։ 2-րդ մասնակիցը վերցնում է չարերի կապոցի վերևի 3 քարտերը։ Եվ նույնը կրկնում է հակառակորդ թիմը։
3-րդ մասնակիցը վերցնում է գաղտնիքների կապոցի վերևի 3 քարտերը։
Եթե դուք թիմում 4 և ավելի հոգով եք, ապա ձեզ ավելի շատ գաղտնիքների խաղաքարտեր են հարկավոր։
Վերցրեք բարիների խաղաքարտերի կապոցի վերևի խաղաքարտը և դրեք ճանապահի ձեր հատվածում։ Նույնը պետք է կատարի նաև հակառակորդ թիմը։
Իսկ այժմ դուք ընտրում եք ձեր մոտ եղած քարտերից մեկ բարի կերպար և դնում ճանապարհի ձեր հատվածում։
Աշխատեք ընտրել այնպիսի կերպար, որը սլաքավարի մոտ ամենանուրբ զգացմունքները կարթնացնի։
Այնուհետև դնում եք մեկ չար կերպար հակառակորդի ճանապահին։ Աշխատեք ընտրել այնպիսի կերպար, որին սլաքավարը հաստատ չի խնայի։
Այժմ պետք է խաղարկեք գաղտնիքների քարտերը, որպեսզի արդարացնեք կամ վատաբանեք կերպարներին։
Եվ քանի դեռ սլաքավարը որոշում է կայացնում, դուք պետք է բոլոր հնարավոր տարբերակներով համոզեք նրան, որ սպանի ոչ թե ձեր, այլ հակառակորդ թիմի կերպարներին։
Այն թիմը, որի կերպարները մահանում են, ստանում է մահվան ժետոններ։
Հաղթում է այն թիմը, որը ավելի քիչ մահվան ժետոն է ստացել։