Սարսափելի բան է տեղի ունեցել՝ գլոբալ աղետ է, աշխարհի վերջ, ապոկալիպսիս։
Գոյատևելու համար դուք շտապ պետք է մտնեք բունկեր, բայց ձեր խմբում շատ մարդիկ կան, ներսում բոլորի համար բավարար
սնունդ կամ տարածք չկա: Իսկ Դուք հնարավոր է ոչ միայն ողջ կմնաք, այլև կդառնաք հերոս մյուսներին փրկելու համար։
Այսպիսով, խաղացողները ստանում են մի քանի բնութագրական քարտ՝մասնագիտություն, առողջություն, հոբբի և այլն։
Հերթով բացում եք քարտերը, ծանոթանում միմյանց հետ և որոշում, թե ով որքանով օգտակար կլինի բունկերում գոյատևման համար։
1․ յուրաքանչյուր խաղացողին բաժանեք 1 պատահական քարտ Մասնագիտություններ, կենսաբանություն, առողջություն, հոբբի,
ուղեբեռ և փաստեր բաժնից։ Ընդհանուր 6-ական քարտ։
Ամեն խաղափուլում դուք պետք է դերերի 1-ական քարտ բացեք և աստիճանաբար բացահայտեք ինֆորմացիա միմյանց մասին։
Խաղացողներից 1-ական քարտ պետք է մնա փակ, մինչև խաղի ավարտը։
2․ Բաժանեք հատուկ պայմանների քարտեր։ Փակ վիճակում, յուրաքանչյուր մասնակցի 1-ական քարտ։ Այդ խաղաքարտերը կարող են
յուրաքանչյուր պահի խաղարկվել՝ կախված քարտի բովանդակությունից և իմաստից։ Դրանցով կարելի է փոխել խաղի ընթացիկ իրավիճակը,
միայն թե պետք է այն օգտագործել շատ մտածված և լավագույն պահին։
3․ Բաժանեք քվեարկության քարտերը, յուրաքանչյուր խաղացողի՝ 1-ական։ Նշումների համար ձեզ մատիտ կամ գրիչ է հարկավոր։
4․ Բացեք Աղետի մեկ պատահական քարտ։ Դրեք սեղանի կենտրոնում, կարդացեք քարտի տեքստը բարձրաձայն կամ բացեք աուդիոձայնագրությունը՝ QR կոդի միջոցով։
5․ Աղետի քարտի աջ կողմում դրեք բունկերի 5 քարտ։ Խաղն ընթանում է 5 փուլով․ Բունկերի հետախուզում, քարտերի բացման շրջան, 2 քվեարկություն։
Այն խաղացողը, ով բաժանել է քարտերը, դառնում է առաջին ակտիվ խաղացողը և սկսում է 1-ին շրջանը:
Ամեն քվեարկությունից հետո մեկ խաղացող դուրս է մնում։