Conex-ը մրցույթ է նրանց համար, ովքեր ցանկանում են ապացուցել իրենց հնարամտությունը սեղանի շուրջ կամ հատակին նստած:
Առաջին անգամ խաղային տարածքն ազդում է խաղի վրա. որքան փոքր է այն, այնքան բարձր է դժվարությունը:
Conex-ի կանոնները պարզ են. տեղադրել բազմագույն քարտեր հատուկ Conex անկյուններում՝ մյուս քարտերի վրա և ստացեք հաղթական միավորներ դրա համար:
Կա միայն երկու սահմանափակում՝ քարտերը չպետք է դուրս գան խաղադաշտից և պետք է համընկնեն միմյանց: Բայց ահա պետք է խորամանկ լինեք և ոչ միայն փորձեք հնարավորինս շատ միավոր հավաքել, այլ նաև այնպես տեղադրել քարտերը, որ մյուս մասնակիցները չկարողանան դրանց հաշվին միավոր ստնալ։
Տեղադրեք խաղադաշտը սեղանի կենտրոնում: Յուրաքանչյուրը Խաղացողն ընտրում է գունավոր տափօղակներից մեկը և դնում խաղադաշտի մեկնարկային հետի վրա։
Ամենաերիտասարդ խաղացողը ստանում է մեկնարկային քարտ և այն դնում իր առջև (վերջում դա ձեզ պետք կգա):
Յուրաքանչյուր խաղացողի տրվում է 5-ական քարտ, դրանք պետք է պահել այնպես, որ մյուս խաղացողները չտեսնեն։ Մնացած քարտերի կապոցը դրեք սեղանին՝ դիմային մասով ներքև, դրա կողքին՝ չիպերն ու զառը։ Հիմա կարող եք սկսել խաղը!
Բոլոր քարտերն ունեն գունավոր Conex անկյուններ: Պետք է դնեք քարտերն այնպես, որ Conex-ի անկյունը հավասարապես ծածկի խաղատախտակի գունավոր անկյունը կամ այլ արդեն դրված խաղաքարտի։ Կոնեքսի անկյան վրա գտնվող թիվը հաղթական միավորն է։ Այդ քարտի մյուս Conex անկյունների թվերը հաշվի չեն առնվում:
Եթե Ձեր խաղաքարտի վրա կա զառի նշան, ապա նախ ստանում եք հաղթական միավորներ, ապա պետք է գլորեք զառը։
Զառի վրա պատկերված նշաններն են՝
Մեկ քարտի նշան - 1 քարտ քաշեք խաղաքարտերի կապոցից։
Երկու քարտի նշան - 2 քարտ քաշեք խաղաքարտերի կապոցից։
Կայծակի նշան - հեռացնում եք խաղադաշտում արդեն դրված քարտը։
Կրկնապատկման նշան- թույլ է տալիս կրկնապատկել ներ դրված քարտի միավորը։
Խաղն ավարտվում է, երբ խաղացողներից մեկը հասնում է հաշիվների ուղու վերջնակետին կամ երբ խաղացողներից ոչ ոք այլևս չի կարող խաղաթղթեր դնել՝ սեղանի վրա տարածքի պակասի պատճառով: Հաղթում է ամենաշատ հաղթական միավորներ հավաքած խաղացողը։