Կանոնները պարզ են՝ հավաքեք խաղաքարտերի ամենալավ համադրությունը, որպեսզի լինեք առաջատարը՝ տվյալ փուլի ավարտին։ Բայց ցանկացած պահի կանոնները կարող են փոխվել և հաղթող համադրությունը կարող է դառնալ պարտվող։
Փուլի ավարտին, առաջատարը չլինելու դեպքում, մասնակիցը դուրց է գալիս խաղից։ Վերջինը, ով դուրս չի մնում փուլից, հաղթում է։
Տուփում առկա է 49 քարտ՝ 1-7 թվերով և ծիածանի 7 գույներով։ 6-ը 7-ից ցածր է, բայց 6 կարմիրը մեծ է նարնջագույնից, քանի որ ծիածանի մեջ նարնջագույնը կարմիրից հետո է։ Գույների հերթականությունն այսպիսին է՝ Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկննագույն, կապույտ, մանուշակագույն։ Պետք է հաշվի առնել սկզբում միավորը, հետո՝ գույնը։
Խաղի սկզբում մասնակիցներին բաժանվում է 7-ական խաղաքարտ։ Այնուհետև յուրաքանչյուր մասնակցի առջևում դրվում է 1-ական պատահական քարտ՝ դիմային մասով դեպի վերև։ Դա տվյալ մասնակցի գունապնակի առաջին քարտն է։
Մեկնարկային քարտը դրվում է սեղանի կենտրոնում։
Յուրաքանչյուր խաղացող իր հերթին պետք է կատարի տվյալ գործողություններից որևէ մեկը․
1․ Ձեռքի խաղաքարտերից մեկն ավելացնել իր գունապնակի քարտերին։
2․ Ձեռքի խաղաքարտերից մեկը դնել մեկնարկային քարտի վրա՝ փոխելով խաղի ընթացիկ կանոնները։
3․ Ձեռքի խաղաքարտերից մեկը դնել սեփական գունապնակի խաղաքարտերի վրա, մյուսը՝ մեկնարկային քարտի վրա՝ փոխելով խաղի կանոնները։
4․ Հանձնվել և պարտվել։ Այս քայլը կարող է շահեկան լինել ձեզ համար միայն այն դեպքում, եթե խաղում եք բարդեցված տարբերակով և ցանկանում եք կրճատել հաղթական միավորների թիվը ձեր մրցակցի մոտ։