«Անկասելի միաեղջյուրներ»-ը ռազմավարական թղթախաղ է։
Խաղի սկզբում դուք պետք է առանձնացնեք փոքրիկ միաեղջյուրների քարտերը և հիշեցումները հիմնական կապոցից։ Այնուհետև պետք է ընտրեք դրանցից մեկին և դնեք ձեր խաղային տարածքում, մնացածը ուղարկվում է փոքրիկ միաեղջյուրների առանձին կապոց: 
Խաղը սկսում է ամենագունեղ հագուստով մասնակիցը, մնացածը շարունակում են ժամացույցի սլաքի ուղղությամբ։
Յուրաքանչյուր հերթափոխ բաղկացած է 4 փուլից.
Առաջին փուլում կիրառվում են ակնթարթային էֆեկտներով քարտեր, երկրորդում՝ կապոցից քարտ եք վերցնում, երրորդում օգտագործվում են լրացուցիչ գործողության քարտեր, իսկ չորրորդում ավելորդ քարտերը հեռացվում են:
Վերցրեք 1 քարտ քարտերի կապոցից:
Կատարեք հետևյալներից մեկը.
• խաղարկել միաեղջյուրների
• խաղարկել կախարդանք
• խաղարկել տուգանային
• խաղարկել բոնուս
• կապոցից 1 քարտ վերցնել
Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև հիմնական կապոցի քարտերը սպառվեն կամ խաղացողներից մեկը հավաքի անհրաժեշտ քանակությամբ միաեղջյուրներ:
Հաղթում է այն խաղացողը, ով իր խաղային տարածքում հավաքել է 7 միաեղջյուր, եթե խաղում կա 2-5 խաղացող և 6 միաեղջյուր, եթե կա 6-ից 8 խաղացող:
Եթե ​​խաղն ավարտվեց հիմնական կապոցի քարտերի սպառվելու պատճառով, ապա հաղթում է ամենաշատ միաեղջյուր ունեցող խաղացողը։
Երկուսով խաղալու դեպքում անպայման կարդացեք խաղի կանոնները՝ երկուսով խաղի համար։