«Fallout»-ը արկածային խաղ է՝ միջուկային հետապոկալիպտիկ շրջանի մասին։
Այս սեղանի խաղում 1-4 խաղացողներ պետք է դուրս գան բաց աշխարհ և իրենց իրական թափառականներ զգան: Խաղացողները պետք է ճանապարհորդեն Wasteland քարտեզով, կատարեն առաջադրանքները, կուտակեն թանկարժեք փականներ Nuka-Cola-ից, ձեռք բերեն փորձ և կատարելագործեն իրենց հմտությունները,
գտնեն նոր զինամթերք և ուղեկիցներ, ձեռք բերեն հեղինակություն և ազդեցություն:
Ընտրեք սցենարի թերթիկ և տեղադրեք այն խաղադաշտում:
Խաղադաշտի հատվածներն ըստ նշանների առանձին խառնեք ապա հավաքեք խաղադաշտն ըստ սխեմայի։ Այնտեղ նշված է, թե որ տեղերում պետք է դրվեն խաղադաշտի կտորները բաց, իսկ որտեղ՝ փակ:
Տեսակավորեք նշանները:
Հեռացրեք սխեմաների կապոցից բոլոր քարտերը, որոնց համարը ներքևի ձախ անկյունում ավելի մեծ է, քան խաղացողների ներկայիս թիվը:
Ակտիվների կապոցի կողքին դրեք 4 ակտիվների քարտ՝ դիմային մասով դեեպի վերև․ սա շուկան է:
Սկսած առաջին խաղացողից, շարժվելով ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ յուրաքանչյուր խաղացող ընտրում է կերպարը և վերցնում համապատասխան արձանիկը, նիշերի քարտը և S.P.E.C.I.A.L նշանը:
Պատրաստեք խաղացողների տախտակները և կիրառեք նախնական էֆեկտները, ինչպես նշված է խաղի կանոններում:
Խաղացողները շարժվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ սկսած առաջին խաղացողից:
Երբ բոլոր մասնակիցները կատարում են քայլերը, թշնամիները ակտիվանում են և հարձակվում:
Դուք կարող եք կատարել մինչև 2 գործողություն ձեր հերթին:
Հետազոտություն. Շրջեք խաղադաշտի ձեր կողքի փակ կտորը։
Շարժում. Ձեր խաղաքարը տեղափոխեք խաղատախտակի վրա։
Առաջադրանք․ Կատարեք առաջադրանքներից մեկը։
Հանդիպում․ Վերցրեք և խաղարկեք խաղատախտակի վրա ձեր դիրքին համապատասխան հանդիպման քարտ:
Պայքար. Փորձեք սպանել թշնամուն ձեր հատվածում:
Հանգիստ. Վերականգնեք առողջությունը, վերադարձրեք ձեր ուղեկիցներին մեկնարկային դիրքին և մյուսների հետ փոխանակվեք գողացվածով։
Երբ դուք կատարում եք հանձնարարություններ ամբողջ խաղի ընթացքում, դուք կարող եք պարգևատրվել սխեմայի քարտերով:
Այս քարտերը նշում են ձեր ձեռքբերումները Անապատում: Ձեր նպատակի քարտերը պետք է գաղտնի մնան:
Յուրաքանչյուր սխեմայի քարտ ավտոմատ կերպով տալիս է ձեզ +1 ազդեցություն և կարող է ձեզ լրացուցիչ ազդեցություն տալ, եթե բավարարեք պահանջները:
Ազդեցությունների քանակը կարևոր է հաղթանակի համար, այն կախված է խաղի մասնակիցների թվից։
1 խաղացող՝ 11 ազդեցություն
2 խաղացող՝ 10 ազդեցություն
3 խաղացող՝ 9 ազդեցություն
4 խաղացող՝ 8 ազդեցություն
Եթե ձեր քարտերի վրա ազդեցությունների քանակը կհասնի նշված թվին կամ կգերազանցի այն, ապա դու կճանաչվեք խաղի հաղթող: