Սեղանին դրված է քարտերի կապոց, որտեղ կան մի քանի «պայթուցիկ կատվիկներ»։
Մասնակիցներն իրենց հերթի ժամանակ խաղարկում են մեկական քարտ և վերցնում քարտերի կապոցի վերևի քարտը։
Սկզբի համար հեռացրեք կապոցից «Взрывной котёнок» և «Обезвредь» քարտերը։ Մնացած խաղաքարտերը խառնեք և բաժանեք 7-ական քարտ յուրաքանչյուր խաղացողի։ Նաև յուրաքանչյուր խաղացող պետք է ստանա 1-ական չեզոքացման «Обезвредь» քարտ։ Իսկ մնացած չեզոքացման քարտերը խառնեք ընդհանուր կապոցին։
Վերցրեք «պայթուցիկ կատվիկներ»-ի քարտերը խաղացողների թվից 1-ով պակաս և խառնեք քարտերի ընդհանուր կապոցին։ Մնացաց «պայթուցիկ կատվիկներ»-ի քարտերը հեռացրեք խաղից։ Խառնեք քարտերի կապոցը և դրեք սեղանին՝ դիմային մասով ներքև։
Խաղի սկզբում ամեն մասնակից ունի 1 չեզոքացման քարտ, դա խաղի ամենահզոր քարտն է։ Եթե քաշել եք «պայթուցիկ կատվիկ»-ի քարտ, դուք կարող եք խաղարկել չեզոքացման քարտը և վերադարձնել այն հետ, դնելով կապոցի մեջ այնպես, որ մասնակիցները չտեսնեն, թե որ հատվածում դրվեց «պայթուցիկ կատվիկ»-ի քարտը։ Այդպես դուք ողջ կմնաք։
Տակտիկական խորհուդ․ աշխատըիր հավաքել հնարավորինս շատ չեզոքացման քարտ։
Իսկ «Подсмуртри грядущее» քարտի շնորհիվ դուք կարող եք նայել քարտերի կապոցի վերևի 3 քարտերը և եթե դրանց մեջ կլինի «պայթուցիկ կատվիկ», դուք կարող եք խաղարկել «Слиняй» խաղաքարտը, որպեսզի ավարտեք ձեր քայլը և քարտ չվերցնեք։
Հաղթում է այն մասնակիցը, ով չի պայթել «պայթուցիկ կատվիկների» պատճառով։