Խաղը թզուկների մասին է, ովքեր հավաքում են գոհարներ և դրանք փոխանակում սննդի հետ, որպեսզի կարողանան գոյատևել ամբողջ ձմեռ։
Բայց սա դեռ ամենը չէ, դուք պետք է թագավորություն կառուցեք և պայքարեք սարսափելի հրեշների դեմ: Խաղը հաղթանակի հասնելու մի քանի եղանակ ունի և դրանցից յուրաքանչյուրի ժամանակ պետք է մտածել ձեր գործողությունների մասին:
Ամեն քայլի ժամանակ ձեր թզուկները ինչ-որ բան կանեն թագավորությունում, դուք կընդլայնեք ձեր հողերը կամ կպայքարեք հրեշների դեմ:
Խառնեք առևտրի նպատակային քարտերը, բացեք դրանցից 3-ը և տեղադրեք շարքով։
Մնացածը դրեք կողքին սա առևտրային քարտերի կապոցն է։ Դրանցով դուք միավորներ կվաստակեք խաղի վերջում:
Խառնեք Թաքնված նպատակի քարտերը և յուրաքանչյուր խաղացողին բաժանեք 1-ական՝ դիմային մասով վերև։
Գոհարների քարտերը դրեք դիմային մասով ներքև՝ ըստ տեսակի:
Յուրաքանչյուր խաղացողի տվեք նույն գույնի 9 թագավորության քարտ: Այնուհետև տվյալ թագավորության գույնի 7 թզուկներ։
Խառնեք մարդակերների քարտերը և կապոցը դրեք սեղանին՝ դիմային մասով վերև։
Տեղ թողեք թագավորության քարտերը դնելու համար: Խաղը սկսում է ամենափոքր խաղացողը:
Դուք կարող եք խաղարկել թագավորության քարտ, տեղադրել կամ տեղափոխել թզուկ:
Առաջին խաղացողը սեղանի վրա տեղադրում է առաջին թագավորության քարտը, այնուհետև խաղարկված քարտերն այժմ համարվում են ձեր թագավորության մի մասը:
Դուք կարող եք ձեր թզուկներից որևէ մեկը տեղափոխել հարակից քարտ։ Բայց չեք կարող անցնել պատերի միջով, տվյալ քարտի վրա պետք է ազատ տարածություն լինի այնտեղ տեղափոխվելու համար:
Գործողությունների ընթացքում դուք կարող եք խաղարկել ցանկացած քանակությամբ մարդակերի քարտեր։
Թզուկների աշխատանքը
Այս հատվածում դուք ստուգում եք խաղատախտակը և կատարում թագավորության քարտերի բոլոր առաջադրանքները, որի համար պետք է ունենաք ճիշտ քանակությամբ թզուկներ:
Հաջող խաղի բանալին ճիշտ ռազմավարություն կառուցելն է։ Միաժամանակ դուք պետք է կրճատեք կամ թուլացնեք թշնամու հողերը։
Առևտրով զբաղվելու համար հարկավոր է հանքերում գոհարներ դնել:
Եթե ինչ-որ մեկը ձեզ արգելափակում է, ապա նրանից ազատվելու միակ միջոցը մարդակերներին գործի դնելն է՝ բոլոր կեղտոտ գործերը կատարելու համար: Հրեշները սպառնալիք են։ Վիշապները դադարեցնում են բոլոր հանքերի աշխատանքը թագավորությունում, իսկ սառցե հսկաները չեղարկում են լրացուցիչ արգելափակման գործողությունները։ Առևտրային նպատակն իրականացնելու համար դուք պետք է գնումներ կատարեք խանութից:
Խաղի վերջում հաղթում է ամենաշատ միավորներ հավաքած խաղացողը: Դուք միավորներ եք վաստակում կատարված նպատակների, պարտված հրեշների, գոհարների և թագավորության համար։