«Պանդեմիա»-ում դուք և ձեր խաղընկերները նույն հետազոտական թիմի անդամներն եք: Դուք պետք է աշխատեք միասին ստեղծել բուժում և կանխել հիվանդությունների բռնկումները, քանի դեռ 4 մահացու հիվանդություն (կապույտ, դեղին, սև և կարմիր) տարածվում են ամբողջ մոլորակի վրա:
«Պանդեմիա»-ում բոլոր խաղացողները միաժամանակ կամ հաղթում են, կամ պարտվում:
Տեղադրեք խաղադաշտը սեղանի կենտրոնում: Հիվանդությունների խորանարդները և հետազոտական կայանները տեղադրեք խաղադաշտի մոտ։
Հիվանդության խորանարդներն առանձնացրեք ըստ գույնի։
Տեղադրեք առաջին կայանը Ատլանտայում։ Բռնկման նշանը դրեք բռնկման ուղու «0» դաշտում։
Իսկ հորինված դեղերի ցուցիչների դաշտում դրեք դեղերի նշաններն այն հատվածով վերև, որ մասում պատկեր չկա։
Բաժանեք քարտերն ու չիպերը։
Տեղադրեք հիվանդության տարածման նշանները և բացեք հիվանդության օջախների 9 քաղաքներ։
Վերցրեք 4, 5 կամ 6 համաճարակային քարտ՝ կախված նրանից, թե որ մակարդակից եք ցանկանում խաղալ:
Ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքային քարտով խաղացողը սկսում է խաղը։
Յուրաքանչյուր խաղացողի հերթը բաժանված է 3 մասի.
1. Կատարել 4 գործողություն
2․ Վերցնել 2 խաղացողի քարտ
3. Հայտնաբերել հիվանդություններ քաղաքներում
Դուք կարող եք կատարել մինչև 4 գործողություն ձեր հերթին:
Կարող եք համատեղել քարտի վրա նկարագրված բոլոր գործողությունները: Կարող եք մի քանի անգամ կատարել նույն գործողությունը, բայց ամեն անգամ դա կդիտվի որպես առանձին գործողություն։
Քաղաքներում հիվանդություններ հայտնաբերելուց հետո, բաց քարտերը հեռացրեք և քայլը փոխանցեք մյուս խաղացողին։
Խաղացողները հաղթում են այն դեպքում, երբ նրանց հաջողվում է հորինել բոլոր 4 բուժումները: