Loonacy -ն հետաքրքիր, զվարճալի խաղ է՝ հիմնված արագության վրա: Գլխավորն այն է, որ ճիշտ ժամանակին նկատեք կրկնվող պատկերները։ Հաղթանակի համար պետք է առաջինն ազատվել ձեռքում եղած բոլոր խաղաքարտերից։ Խաղի սկզբում յուրաքանչյուր խաղացողի տրվում է 7-ական խաղաքարտ, խաղաքարտերից յուրաքանչյուրի վրա պատկերված են 2 տարբեր նկարներ։
Սեղանին դրվում են բաց խաղաքարտեր՝ խաղացողների քանակով։ Եթե սեղանին դրված խաղաքարտերի նկարներից որևէ մեկը համընկնում է խաղացողի խաղաքարտի պատկերի հետ, ապա պետք է արագ այդ խաղաքարտը դնել համընկնող նկարի խաղաքարտի վրա։
Ով առաջինն է հասցնում դնել, նրա քարտն էլ մնում է սեղանին:
Խաղը չեն խաղում հերթականությամբ, Դուք կարող եք իրար հետևից դնել այնքան խաղաքարտ, որքան հնարավոր է, կարևորը, որ նկարները համընկնեն։
Եթե բոլոր խաղացողները չեն կարողանում այլևս համընկնող նկարով խաղաքարտ դնել, ապա յուրաքանչյուրը վերցնում է ևս մեկական խաղաքարտ, դրա համար պարզապես պետք է ձեռք բարձրացնել:
Նոր խաղաքարտ կարող եք վերցնել, երբ բոլոր խաղացողները ձեռք բարձացնեն։
Խաղաքարտը վերցնում են դիմային մասով դեպի ներքև և կարող են նայել միայն խաղի մեկնարկը հայտարարելուց հետո:
Հաղթող է ճանաչվում նա, ով առաջինն է ազատվել իր բոլոր քարտերից և չի շփոթվել այս խառնաշփոթում: